Սրբազան շարժման ակտիվիստ Աղվան Արշակյանի գործն ուղիղ խոշտանգում է մի մարդու նկատմամբ, ով բացի նրանից որ առանց որևէ հիմքի անազատության մեջ է, այլև ծանր հիվանդության միջով է անցել:
Ներկայումս նրա առողջական վիճակը բավականին անհանգստացնող է, հատկապես որ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նրա խնդրահարույց առողջությունն առավել սրվի:
Խիղճն ու տրամաբանությունը վաղուց են շրջանցել այս իշխանությանը, սակայն Աղվանի գործով զարգացումները սարսափ ֆիլմի սցենար են հիշեցնում:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ